Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Քանի չկա պետություն, չկա ոչինչ. Վարուժան Գեղամյան

Քանի չկա պետություն, չկա ոչինչ. Վարուժան Գեղամյան
15.08.2022 | 07:28

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը նկարագրված է անցյալ տարի արածս գրառման մեջ:

Ահա մի մեջբերում դրանից.


«...Երբ հաճախ ինձ հարցնում են՝ «լավ, էլ ի՞նչ վատ բան կարող է լինել էսքանից հետո», ես հաճախ եմ օրինակ բերում Սիրիան և Լիբանանը, որտեղ նույնիսկ տարրական անվտանգությունն այլևս երազանքի պես մի բան է, իսկ պետությունների վերականգնումը՝ գուցե նույնիսկ անհնար իրականություն»:


Քանի չկա պետություն, չկա ոչինչ:

Դիտվել է՝ 7650

Մեկնաբանություններ